տուն Քաղաքական Միջազգային Վրաստանն Ադրբեջանի հետ ունի բազմադարյա համագործակցության փորձ

Վրաստանն Ադրբեջանի հետ ունի բազմադարյա համագործակցության փորձ

132
0

Ivanishvili-vybral-svoim-preemnikom-Irakliya-Garibashvili-garibashvili-irakli

Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Հաղորդում է Trend գործակալությունը։

Նրա խոսքերով՝ Վրաստանն Ադրբեջանի հետ ունի բազմադարյա սերտ հարաբերություններ քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում։ «Իմ այցը համագործակցության շարունակության ցուցադրություն է»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ «Շահ Դենիզի» նոր նախագծի շահագործումը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի համար, քանի որ առաջիկայում Եվրոպայի էներգետիկ քարտեզը կարող է լուրջ փոփոխության ենթարկվել։ Վրաստանն այդ նախագծի իրագործման արդյունքում 5 տարում կունենա մոտ 700 մլն դոլարի ներդրում, ինչպես նաև 2-3 հազար նոր աշխատատեղ։ Բացի այդ, Վրաստանի տարածքով կարատահանվի տարեկան մոտ 16 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ դրա 5 տոկոսը կմնա Վրաստանին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here