Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կովկասյան զտարյուն հովվաշուն է նվիրել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: «Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ»,-գրել է վարչապետն ու հրապարակել տեսանյութ: