Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում կա որոշակի առաջընթաց: Այս մասին նա ասել է Քութաիսիում` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում ամենամյա ելույթով:
«Մենք Ռուսաստանի հետ երկխոսության նոր ձևաչափ ենք ստեղծել, որում խոսքը տնտեսական և մշակութային հարցերի մասին է: Մենք կարծում ենք, ՌԴ-ի հետ այդ երկխոսությունում որոշակի առաջընթաց է գրանցվել», — նշել է նա: