տուն Աշխարհ Վրաստանի ընդդիմությունը վերադառնում է մեծածավալ ակցիաներին

Վրաստանի ընդդիմությունը վերադառնում է մեծածավալ ակցիաներին

229
0

Մոտ 30 ընդդիմադիր կուսակցություններ պատրաստվում են բողոքի ակցիաների վերսկսմանը՝ հայտնում է aliq.ge-ն:

Ակցիաների անցկացման կոնկրետ օրերի մասին կհայտնեն հունվարի ընթացքում՝ ասել է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը նախորդ տարվա նոյեմբերից ակցիաներ են անցկացնում՝ այս տարվա աշնանը նշանակված խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը փոխելու պահանջով: Վաշաձեն ասել է, որ շարունակվելու է նաև խորհրդարանի շենքի մուտքերի արգելափակումը: Ըստ նրա՝ ընդդիմությունը ներկայումս սպասում է մի շարք միջազգային կառույցների զեկույցներին, որոնք քննարկվում են փակ ռեժիմով:

Նախորդ տարվա դեկտեմբերին իշխող կուսակցությունն առաջին անգամ խոսեց զիջումների գնալու պատրաստակամության մասին՝ մասնավորապես քննարկել 150-ից 73 պատգամավորի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով առաջադրվելու նպատակահարմարությունը: Ընդդիմությունն առաջարկել է ընտրություն կազմակերպել այսպես կոչված՝ գերմանական մոդելով, այս դեպքում մեծամասնական կարգը պահպանվում է, սակայն ոչ թե մեկ, այլ բազմամանդատանոց շրջաններում: Ընդ որում՝ կուսակցությունն այնքան տեղ կստանա խորհրդարանում, որքան նրան հասնում է համամասնական կարգով: Իշխանություններն արդեն ասել են, որ սա հակասում է երկրի սահմանադրությանը, բայց այս թեմայով քննարկմանը մասնակցել են: