ՆԱՏՕ-ին անդամագրվելու «ճանապարհային քարտեզ» տրամադրելու փոխարեն Վրաստանին պատրաստ են առաջարկել «սերտ համագործակցություն»։ Այս մասին հաղորդում է Kommersant-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Ըստ էության, Վրաստանի հետ համագործակցության աստիճանի ավելացման մասին քննարկումները միայն հիմա են սկսվում», — գրում է Kommersant-ը։ Աղբյուրի համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար Վրաստանը պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ փորձում են խուսափել Վրաստանի անդամակցությունից այդ կազմակերպությանը, որպեսզի հերթական անգամ հակամարտության մեջ չմտնեն Ռուսաստանի հետ։