Վրաստանի կառավարությանն առաջարկել են միանալ ԱՊՀ ազատ առևտրի գոտուն: Այս մասին հաղորդում է ղազախական Tengrinews.kz կայքը:
«Կողջունենք նաև մեր վրացի գործընկերների միանալը պայմանագրին, դրա համար հնարավորություններ գոյություն ունեն»,- ասել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:
«Պայմանագիրն աշխատում է, դա մի փաստաթուղթ է, որն իրոք զարգանալու է և աջակցելու մեր համատեղ առևտրին և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Բելառուսական կողմը հանդես է գալիս հետագա արդյունավետ աշխատանքի շարունակման օգտին՝ պայմանագրով սահմանված խոչընդոտները վերացնելու համար», — ասել է Բելառուսի վարչապետը: