Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին արդեն 2015 թվականին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:
Նա ասել է, որ Վրաստանն արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին` միանալու այդ ուժերին: Բացի այդ, Ռասմուսենն ասել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի դռները բաց են նաև Ուկրաինայի համար: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: