տուն Քաղաքական Միջազգային Վրաստանը չի բացառում, որ կհրաժարվի Սոչի 2014-ի մասնակցությունից

Վրաստանը չի բացառում, որ կհրաժարվի Սոչի 2014-ի մասնակցությունից

228
0

url

Վրաստանը կարող է հրաժարվել Սոչի 2014-ին մասնակցելուց, եթե Օլիմպիական խաղերից առաջ զգա, որ այդ մասնակցությունը նվաստացուցիչ է երկրի համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձիանա Իվանիշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները հետևում են զարգացումներին․ «Եթե Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ մենք զգանք, որ մասնակցությունը խաղերին մեզ համար նվաստացուցիչ է, ապա, իհարկե, չենք մասնակցի»,- ասել է Իվանիշվիլին Վրաստանի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Վրաստանն, այդուհանդերձ, կտրուկ քայլեր չի անի։

Ավելի վաղ Վրաստանի օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ իրենք մասնակցելու են խաղերին, սակայն այժմ Վրաստանում ընթանում է մասնակցությունից հրաժարվելու մեծածավալ արշավ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here