տուն Քաղաքական Միջազգային Վրաստանը ողջունում է մուտքի վիզաների ռեժիմի վերացման ՌԴ որոշումը

Վրաստանը ողջունում է մուտքի վիզաների ռեժիմի վերացման ՌԴ որոշումը

172
0

{0edf72c3-7f2c-47fd-9863-d807eaa0b328}

Վրաստանը ողջունել է ռուսական կողմի այն հայտարարությունը, որով հնարավոր է դառնում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:  Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի և ռուսատսանի փոխարտգործնախարարների մակարդակով ընթացող բանակցություններում մեծ ուշադրություն է դարձվելու հումանիտար խնդիրներին, ինչպես նաև մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման հարցին:

«Մենք միակողմանի վերացրել ենք մուտքի արտոնագրի ռեժիմը, այդ պատճառով դա (ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը — խմբ.) համարժեք քայլ է, որն ամբողջությամբ տեղավորվում է Աբաշիձե-Կարասին ձևաչափում հաստատված բարյացկամ մթնոլորտին: Այդ որոշումները կարելի է միայն ողջունել, սակայն դա չի վերացնի հիմնական խնդիրը: Մենք չենք կարողանում հասնել դրա լուծմանը, սակայն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կարելի է միայն ողջունել, և մենք ողջունում ենք Ռուսաստանի այդ որոշումը»,- ասել է Փանջիկիձեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here