տուն Քաղաքական Միջազգային Վրաստանը նշել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում կվերականգնվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները

Վրաստանը նշել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում կվերականգնվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները

192
0

106920

Վրաստանը կվերականգնի Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերություններն այն դեպքում, եթե տեղի ունենա Վրաստանի դեօկուպացիա, իսկ Ռուսաստանը կհրաժարվի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն։

«Վրաստանի համար ցանկալի է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, քանի որ դա ենթադրում է երկու բան․ առաջինը՝ դեօկուպացիա, երկրորդը՝ ճանաչման հետ կանչում։ Միայն, այս պայմանների կատարման դեպքում մենք մեծ հաճույքով կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները», — ասել է Փանջիկիձեն։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here