տուն Աշխարհ Վրաստանը միջազգային դոնորներից լրացուցիչ $1,5 մլրդ կստանա

Վրաստանը միջազգային դոնորներից լրացուցիչ $1,5 մլրդ կստանա

267
0

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր տեղեկացրել է, որ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում մինչեւ տարվա վերջ երկրի տնտեսությունը կստանա լրացուցիչ $1,5 մլրդ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Գախարիան շնորհակալություն է հայտնել Վրաստանին օժանդակություն ցուցաբերող կազմակերպություններին, որոնց թվում եմ՝ ԵՄ-ն, Ասիական զարգացման բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Գերմանիայի զարգացման հիմնադրամը եւ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը:

Վարչապետը մանրամասնել է, որ դա բյուջետային եւ նպատակային օգնություն է, որը կուղղվի ինչպես պետբյուջեի աջակցմանը, այնպես էլ կոնկրետ նախագծերին:

Բացի այդ, կառավարության միջնորդության շնորհիվ նույն այդ կազմակերպությունները կօգնեն նաեւ Վրաստանի մասնավոր ֆինանսական հատվածին:

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Վրաստանը կդառնա առաջին երկիրը, որը կկարողանա պայմանավորվել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ծրագրի երկարաձգման պայմանների շուրջ: Դա վրացական տնտեսության համար մեկ տարվա ընթացքում եւս $447 մլն է ենթադրում:

Աղբյուրը՝ Banks.am