Վրաստանը չի ընդունի Բելառուսի առաջարկը և չի մտնի ԱՊՀ ազատ առևտրի գոտի: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Զուրաբ Աբաշիձեն: Հաղորդում է Trend գործակալությունը:
Նրա խոսքերով` ԱՊՀ և Եվրամիության ազատ առևտրի գոտիները չեն կարող համադրվել, ինչը նշանակում է, որ Եվրամիության հետ նոյեմբերի 29-ին ազատ առևտրի գոտի մտնելու պայմանագիր ստորագրող Վրաստանը հրաժարվում է ԱՊՀ ազատ առևտրի գոտի մտնելուց:
«Նրանք ոչ մի կերպ չեն համաձայնեցվում, թեպետ մենք կհետևենք քաղաքական զարգացումներին: Եվ հենց այդպես էլ կանենք», — ասելէ Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ վարչապետների գագաթնաժողովին Բելառուսի վարչապետը Վրաստանին առաջարկել էր վերադառնալ ԱՊՀ և միանալ ազատ առևտրի գոտուն: