Վրաստանը ամենայն հավանականությամբ կստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը այս տարվա հունիսին` Վրաստանում նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Այս կարծիքին է վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նրա ասելով` Վրաստանը հստակ ընտրել է իր կուրսը` դեպի ԵՄ և Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) ինտեգրում, և հետևում է այդ քաղաքականությանը նաև Սաակաշվիլու իշխանության փոփոխությունից հետո: ԵՄ կողմից երբեմն հնչող հայտարարությունները, թե Վրաստանը ամբողջությամբ պատրաստ չէ եվրաինտեգրմանը, էրոցյանը կապում է նրա հետ, որ ԵՄ-ն դժգոհ է Սաակաշվիլու իշխանության տարիների պաշտոնյաների նկատմամբ գործող իշխանությունների հարուցած քրեական գործերից: