Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ԵՄ-ի դիվանագիտական կորպուսին և դիտորդների առաքելությանը՝ ուշադրություն դարձնել Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տարածք ներխուժելու փաստերին, որպեսզի «հնարավոր լինի կանխել Ռուսաստանի սադրիչ գործողությունները»։
Վրաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Հարավային Օսիայի կողմից Վրաստանի օդային տարածք է ներխուժել ռուսական ՄԻ-8 ուղղաթիռ, շրջել Գարիի շրջանի վրայով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Բացի այդ, Աբխազիայի տարածքից բաց թողնված անօդաչու սարքը ներխուժել է Զուգդիդիի շրջանի օդային տարածք։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հերթկան խախտման, ինչպես նաև 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրին չհետևելու կապակցությամբ», — ասվում է հայտարարության մեջ։