տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը հորդորել է վերանայել իր որոշումը

Հովիկ Աբրահամյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը հորդորել է վերանայել իր որոշումը

83
0

Hovik-Abrahamyan12-e1351862383452

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը:

Նշենք, որ ավելի վաղ մամուլից պարզ դարձավ, որ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը Հավիկ գրելու եւ եթեր հեռարձակելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի միանգամից երկու աշխատակից է աշխատանքից ազատվել` նյութի հեղինակ լրագրողն ու ռեպորտաժը մոնտաժողը: