Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խաղերից հետո շարունակում է անհաջող հանդես գալ Գերմանիայի առաջնությունում: Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բորուսիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին», որը տարավ կամային հաղթանակ:
Ճիշտ է, խաղի 45-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը տուգանային հարվածով առաջ մղեց իր թիմին, սակայն ընդմիջումից հետո վոլֆսբուրգցիները ոչ միայն խփեցին պատասխան գնդակը, այլև առաջ անցան հաշվի մեջ: 56-րդ րոպեին շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 13 րոպե անց խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչն առաջ մղեց դաշտի տերերին:
«Վոլֆսբուրգը» տարավ կամային հաղթանակ, որը չորրորդն էր անընդմեջ: