տուն Լուրեր Վոլոդյա Ավետիսյանի որդին և մի շարք ազատամարտիկներ նստացույց են հայտարարել

Վոլոդյա Ավետիսյանի որդին և մի շարք ազատամարտիկներ նստացույց են հայտարարել

203
0

Azatamartikner-2

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը և տասնյակ ազատամարտիկներ երեկվանից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում: Նրանք դատապարտում են ՀՀ իշխանությունների գործունեությունը և նպատակ ունեն ամեն կերպ հասնել նրան, որ Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվի:

«Մեր պահանջն է նախ ազատ արձակել ազատամարտիկ Վ. Ավետիսյանին, որն անազատության մեջ է գտնվում իր պայքարի համար, առանց որեւէ հիմքի, եւ հետո՝ ես էլ միացել եմ ազատամարտիկներին, եւ պահանջում ենք այն՝ ինչ հայրս ամիսներ շարունակ՝ որ մարդկային վերաբերմունք ցույց տան ազատամարտիկներին, դադարեցնեն նրանց նկատմամբ հետապնդումները եւ արժանապատիվ կյանք ապահովեն»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասել է Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը:

Վերջինիս վստահեցրեց, որ նստացույց իրականացնող ազատամարտիկների թիվը ներկայումս հասնում է 30-ի: «Մի մասը միայն ցերեկն են նստում, մի մասը` ամբողջ օրը, նաև գիշերը, մեր նպատակն է հասնել մեր պահանջների իրականացմանը: Առաջին երեք օրը հայտարարել ենք նստացույց, որից հետո կսկսենք երթեր եւ ցույցեր, անցնելու ենք կոնկրետ գործողությունների»,-տեղեկացրել է Նորայր Ավետիսյանը:

Անդրադառնալով Վոլոդյա Ավետիսյանի դեմ առաջադրված մեղադրանքներին` Նորայր Ավետիսյանը նշել է, որ իրենք 100 տոկոսով կարող են ասել, որ մեղադրանքը մտացածին է, եւ հայրը ոչ մեկից էլ կաշառք չի վերցրել, ավելին, չկա նաեւ նման անուն-ազգանունով մարդ, որը իբր թե Վոլադյա Ավետիսյանին գումար է տվել:

«Հիմա արդեն 100 տոկոսով կարող եմ ասել, որ նման մարդ գոյություն չունի, մենք ստուգել ենք ու պարզել, դրա համար սաղ սառեցված է, ու գործն էլ առաջ չի գնում, որովհետեւ չգիտեն՝ դատարան ո՞ւմ են բերելու»,-եզրափակել է Նորայր Ավետիսյանը:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here