տուն Լուրեր Վոլոդյա Ավետիսյանի կալանքը ևս մեկ անգամ երկարացվեց

Վոլոդյա Ավետիսյանի կալանքը ևս մեկ անգամ երկարացվեց

373
0

TH_Volodya-Avetisyan-2

Հունվարի 13-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը ևս մեկ անգամ երկու ամսով երկարացրեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը: Սա արդեն կալանքի երկարաձգման երկրորդ դեպքն էր: Մինչ այժմ չեն կատարվել որևէ քնչական գործողություններ, որևէ վկա չի հարցաքննվել, առերեսում չի իրականացվել:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը ասաց, որ քննիչը որևէ նոր  հանգամանք չի ներկայացրել, որը կհիմնավորեր կալանքի հերթական անգամ երկու ամսով երկարաձգելը: Դատական նիստը ձգձգվեց մի քանի ժամ՝  նյարդայնացնելով հավաքված ազատամարտիկներին:

Վոլոդյա Ավետիսյանը նույնիսկ չցանկացավ ներկա գտնվել դատական նիստին:

Նման տեսակի մեղադրանքների դեպքում կալանքի առավելագույն ժամկետը կարող է լինել վեց ամիս, այսինքն՝ սա կալանքի վերջին երկարացումն էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here