տուն Լուրեր Վոլինկինը առաջարկում է «չեզոքացնել» ռուս — հայկական հարաբերություններում «սեպ խրողներին». azatutyun.am

Վոլինկինը առաջարկում է «չեզոքացնել» ռուս — հայկական հարաբերություններում «սեպ խրողներին». azatutyun.am

81
0

17D9ACF6-E321-4BC9-BC44-7EBA76F1B1CC_w268_r1Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս — հայկական հարաբերություններում»:

Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը, մասնավորապես, ասել է․ — «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս — հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս — հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:

2012 թվականի հուլիսին Ռուսաստանի Պետդուման փոփոխություններ կատարեց «Ոչ առևտրային կազմակերությունների մասին» օրենքում, ըստ որոնց՝ «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն ՀԿ-ները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և «դրամական կամ այլ միջոցներ են ստանում օտարերկրյա պետություններից, միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից»:

Մանրամասները  azatutyun.am — ում: