«Վոլեյբոլը թողած` «հին մեռելներին» են հիշել
Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան, իսկ հիմա արդեն` ԲՀԿ-ՕԵԿ վոլեյբոլային հակադրությունը զարգանում է միանգամայն հայկական ձեւով: Երկու գործիչների կողմնակիցները հրապարակավ, հատկապես` Ֆեյսբուքի էջերում, փոխադարձաբար հիշել են հակառակորդի եղած-չեղած, անցյալի եւ ներկայի բոլոր մեղքերը` <քաչալ շուն, գող փիսո> մոտիվներով: Երկու կողմում էլ առկա է նաեւ սեփական պատրոնին քծնելու մոլուցքը:
Այս ամենը տհաճ է, խոսում է մեզանում քաղաքական, բանավիճային կուլտուրայի բացակայության մասին:
Բայց դրանից` վոլեյբոլի վիճակը մեզանում չի լավանում, վեճերի հիմքում էլ` այդ մոտիվացիան չկա. Բաղդասարյանը թասիբի ընկած` ձգտում է պահպանել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, Ծատուկյանին` նույն թասիբը, դրդում է այդ ֆեդերացիան նույնպես պահել իր վերահսկողության տակ:
Վոլեյբոլը մեզանում միշտ էլ եղել է անմխիթար վիճակում, ակնհայտորեն անմրցունակ մարզաձեւ է:
Ըստ այդմ, էներգիան պետք է ուղղվի ոչ թե իր <միս ուտելուն>, այլ` այդ մարզաձեւը զարգացնելուն, գոնե եվրոպական մրցաշարերին մասնակցելուն:
Ընդհանրապես, ճիշտ չեմ համարում, որ պետական պաշտոնյաները ղեկավարեն մարզական միությունները:
Բայց իմ կարծիքն ոչ ոք բանի դեղ չի դնելու, հետեւաբար, ընդունված կարգի համաձայն` Արթուր Բաղդասարյանն էլ կարող էր դառնալ ֆեդերացիայի նախծագահ:
Այլ խնդիր է մոտիվացիան: Օրինակ, երբ սպորտի նախարար Յուրի Վարդնայնը եւ ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանն ասում են, որ Բաղդասարյանի ընտրությունը ճիշտ է, որովհետեւ նրա ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշեւը նույնպես վոլեյբոլի ֆեդերաիայի նախագահ է` տեղի ունեցածը կարող է սկանդալային բնույթ ունենալ:
Բաղդասրյանը կարող էր լինել ֆեդերացիայի նախագահ, սակայն անհրաժեշտ էր` պահպանել օրենքի տառը:
Չալարեցի, ուսումնասիրեցի ֆեդերացիայի կանոնադրությունը:
Ֆեդերացիայի նախագահի ընտրության գործընթացում մի քանի էական խախտում է եղել:
Ասենք, ընտրություններին մասնակցել է ֆեդերացիայի անդամների կեսից պակասը:
Ժողովը վարել է սպորտի նախարարը, ինչը ՀԿ-ների մասին օրենքի խախտում է, Բաղդասարյանն առաջադրվել է` առանց ֆեդերացիային անդամակցելու կամ էլ` ժողովը կորցրել է թափանցիկությունն, որովհետեւ անցկացվել է պահպանվող տարածքում` ԱԱԽ շենքում:
Այս ամենը վատ է, իսկ ավելի վատ է այն, որ հակամարտող կողմերը, փոխանակ այս խնդիրներին անդրադառնալու, քաղաքական հաշիվներ են մաքրում»:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյացի ֆեյսբուքյան էջից