Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության մատնեց «Ռոստովին»։
Հանդիպման առաջին րոպեին հաշիվը բացեց տանտերերի պաշտպան Պետր Պոլչակը։ «Վոլգայի» մեկնարկային կազմում խաղադաշտ մտած Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 64-րդ րոպեին խփեց իր թիմի 2-րդ գնդակը։ «Ռոստովի» կազմում աչքի ընկավ Արտյոմ Ձյուբան (90′)։
Հավելենք, որ Սարկիսովը վնասվածքի պատճառով փոխարինվեց 83-րդ րոպեին։