ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանին՝ հռչակելով նրա անմեղությունը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Այվազյանն ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, բայց այն իր համար սպասելի էր. «Արդեն սպասելի էր, որովհետեւ երկրում ահագին բան է փոխվել, չէր կարող չլինել, չլինելն ուղղակի անհասկանալի կլիներ»:
Այվազյանը կարեւորեց, որ արդարությունը վերականգնվեց մարդու կենդանության օրոք եւ ոչ թե հետմահու:
Նա, հիշեցնենք, 2008 թվականի հունիսի 11-ին դատավոր Երեմ Եսոյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2019 թվականի հունիսին Այվազյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատավճռի դեմ, որը, սակայն, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժվել էր:
Շաունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում