տուն Լուրեր Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Գեղարքունիքի մարզ և նշանակել մարզի նոր ոստիկանապետ

Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Գեղարքունիքի մարզ և նշանակել մարզի նոր ոստիկանապետ

222
0

vovaԱյսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզի ոստիկանության վարչության և ոստիկանության Գավառի, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունու բաժնի պետերը, օպերատիվ և ծառայության գծով տեղակալները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ղեկավար անձնակազմն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի և տարածքային քննչական բաժանմունքների պետերը: Խորհրդակցության ժամանակ ՀՀ ոստիկանապետը հայտնել է, որ իր հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել նույն մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արսեն Ադամյանը:

Մանրամասները` shamshyan.com — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here