Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը տվյալներ ներկայացրեց հայկական կողմի վիրավորների ու նրանց առողջական վիճակի մասին:
«Հուլիսի 12-ից սկսած կոնկրետ ընթացող մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք երկու տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև ոստիկանները: Բայց իրենց կեսը ունեցել է շատ թեթև վնասվածքներ և մեկ-երկու ժամ հետո վերադարձել են շարք`շարունակելու իրենց խնդիրը: Այս պահին ՀՀ բուժհաստատություններում բուժվող ունենք տասը վիրավոր, որոնցից հինգը թեթև մարմնական վնասվածքներով, իսկ հինգի վիճակը միջին կամ մի փոքր ծանր է միջինից: Բայց բժիշկների հավաստմամբ՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Հովհաննիսյանը:
Ասուլիսի ավարտին Արծրուն Հովհաննիսյանը, հստակեցնելով իր խոսքը, հայտեց. «Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ վիրավորներից հինգը ավելի երկար բուժում կստանան, բայց նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»:
Մանրամասները` տեսանյութում:
Հայկ Մագոյան