տուն Քաղաքական Միջազգային Վիտամին D պաշտպանում է քաղցկեղից

Վիտամին D պաշտպանում է քաղցկեղից

107
0

vitamin-d-sunlight-stroke

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արևի պակասի ու քաղցկեղի առաջացման միջև անմիջական կապ կա:

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները նշում են, որ ուլտրամանուշակագույն շողերի շնորհիվ մարդու օրգանիզմում առաջանում է վիտամին D, որը մարդու օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից: Նրանք նաև հայտնաբերել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր էկվատորից հեռու են ապրում և որտեղ արևային ժամերն օրվա մեջ քիչ են, ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում:

Ամերիկացի գիտնականների հետազոտությունն իրականացվել է աշխարհի 11 երկրներում:

Այսպիսով, D վիտամինը ապահովում է ոչ միայն ոսկորների առողջությունը, այլ նաև խոչընդոտում է քաղցկեղին: