տուն Աշխարհ Վիտամին D-ի դեֆիցիտ․ ովքեր են հիմնականում մահանում կորոնավիրուսից

Վիտամին D-ի դեֆիցիտ․ ովքեր են հիմնականում մահանում կորոնավիրուսից

263
0

Մարդկային օրգանիզմն արևի ճառագայթների ազդեցության ներքո ունակ է բնական ճանապարհով վիտամին D սինթեզել, սակայն ձմռանը եղանակային ոչ շատ բարենպաստ պայմանների պատճառով այս գործընթացի ինտենսիվությունը նվազում է, ինչը կարող է դառնալ այս կարևոր տարրի դեֆիցիտի պատճառ: Այնուամենայնիվ, շատերն անուշադրության են մատնում այս խնդիրը և չեն պատկերացնում, թե օրգանիզմի համար ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ վիտամին D-ի դեֆիցիտը:

Գիտնականները կորոնավիրուսից մահվան վտանգը կապել են օրգանիզմում D վիտամինի դեֆիցիտի հետ։

Վիտամին D-ի քանակն օրգանիզմում կապված է կորոնավիրուսից մահվան վտանգի հետ, կարծում են բրիտանացի մասնագետները: Ճշգրիտ մեխանիզմները դեռեւս պարզ չեն, սակայն հետազոտողները հույս ունեն, որ վիտամին D-ով պատրաստուկների ընդունումը ավելի կբարձրացնի ողջ մնալու հնարավորությունը COVID-19-ով վարակվելու պարագայում: Կարանտինի ժամանակ վիտամին D-ի ընդունումը հատկապես կարեւոր է, ասում են առաջատար փորձագետները:

Առողջապահության վարչությունը խորհուրդ է տվել օրական վիտամին D ընդունել, քանի դեռ կարանտինը շարունակվում է:

Սովորաբար մենք ստանում ենք այն բավարար չափով, երբ դրսում ժամանակ ենք անցկացնում, քանի որ այն արտադրվում է, երբ մեր մաշկի բաց հատվածները հայտնվում են արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ:

Փորձագետներն ասում են, որ վիտամին D-ն ունի հակաբորբոքային ազդեցություն։

Շոտլանդիայի եւ Ուելսի իշխանությունները նույնպես խորհուրդ են տվել․

«Ցավոք, քանի որ կորոնավիրուսը շարունակում է ազդել մեր կյանքի վրա, մեզանից շատերը շատ քիչ ժամանակ են անցկացնում դրսում,- ասում է բրիտանական դիետոլոգների հիմնադրամի անդամ Սառա Սթանիերը։ — Հիմա շատ կարեւոր է պահպանել կառավարության բոլոր հանձնարարականները եւ մնալ տանը, բայց միեւնույն ժամանակ մեզանից շատերը չեն ստանում արեւի ճառագայթները, ինչը նշանակում է, որ մենք պետք է հետեւենք, որպեսզի օրգանիզմում վիտամին D-ի պակաս չլինի»։