տուն ժամանց Շոու-բիզ Վիտամին ակումբի Վաչեի հարսանիքը (լուսանկարներ)

Վիտամին ակումբի Վաչեի հարսանիքը (լուսանկարներ)

239
0

Վիտամին ակումբի Վաչեն և լրագրող Գայանեն այսօր Աբովյանի նորակառույց՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին:

Սիրառատ հայացքներով զույգը եկեղեցի ժամանեց ռետրո ոճի ավտոմեքենայով: Սակայն ռետրո ոճում միայն ավտոմեքենան չէր: Ներկաներին զարմացրեցին նաև Վիտամին ակումբի մյուս անդամները՝ Արամ MP3-ը, Գարիկը, Արմուշը, Տիկոն և մյուսները, ում համար հատուկ դրես կոդ էր սահմանված: Հումորիստներն ու նրանց կանայք հագնված էին ռետրո ոճում: Վաչեն ու Գայանեն նման ցանկություն էին հայտնել, քանի որ իրենց հարսանյաց հանդեսը փորձել էին նմանեցնել ծանոթության վայրին՝ Չիկագոյին:

Պսակադրության արարողությունից հետո վիտամինցիները, դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն նորապսակների հետ ուղևորվեցին նկարահանման հրապարակ. պարզվում է՝ Վաչեն և Գայանեն ցանկացել են փոքրիկ ֆիլմ նկարահանել՝ որպես յուրօրինակ հուշ իրենց հարսանյաց հանդեսից:  Այժմ արդեն զույգն ու նորապսակների հարազատներն ու բարեկամները տոնում են Վաչեի և Գայանեի ամուսնությունը երևանյան ռեստորանային համալիրներից մեկում:

Մանրամասները՝ Esem.am կայքում: Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here