տուն Քաղաքական Միջազգային Վիտամիններն ու հավելումները չեն նվազեցնում սրտանոթային հիվանդությունների հավանականությունը

Վիտամիններն ու հավելումները չեն նվազեցնում սրտանոթային հիվանդությունների հավանականությունը

155
0

фото1

Մուլտիվիտամինների և հանքային աղերի հավելումների օգտագործումը չեն կարող կանխել գլխուղեղի կաթվածը, ինչպես նաև լավացնել հիշողությունը։ Ամերիկյան գիտնականների ուսումնասիրության մասին հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine բժշկական ամսագրում։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին օգտագործում են մուլտիվիտամիններ։ Շատերը հույս ունեն, որ դա թույլ կտա կանխել սրտանոթային հիվանդությունները, խուսափել քաղցկեղից, ինչպես նաև լավացնել հիշողությունը։ «Չկա որևէ ապացույց, որ վիտամինների հավելումներն օգուտ են բերում երկարատև կտրվածքով։ Նրանք չեն կարող կանխել գլխուղեղի կամ սրտի կաթվածները», — ասել է Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Էդգար Միլերը։

Այս ուսումնասիրության ժամանակ կատարվել է 27 հետազոտություն, որին մասնակցել է ավելի քան 450 հազար մարդ։ Ընդ որում, գիտնականները պարզել են, որ այն ծխողների մոտ, ովքեր նաև ընդունում են բետա կարոտին, մեծ է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here