Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը «Մարտի 1»-ի անջատված մասով քննության շրջանակներում երկրորդ անգամ է հրավիրվել ՀՔԾ։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Խոսնակն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ սպասում են Բալասանյանի արձագանքին։
Նշենք, որ Բալասանյանը գործի շրջանակներում հրավիրվել էր ՀՔԾ, բայց նշել էր, որ չի ներկայանալու հարցաքննության։ Փոխարենը Բալասանյանը դիմում է ուղարկել «Մարտի 1»-ի գործը քննող քնչական ծառայությանը՝ շեշտելով, որ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով: