Araratnews.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը օրեր առաջ Մարտի 1-ին վերաբերող հարցազրույցից հետո հարցաքննության է կանչվել ՀՔԾ։
Նշենք, որ հարցազրույցի ժամանակ Բալասանյանն ասել էր, որ «Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել այդ ժամանակ»։
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը մեկնաբանություն չտվեց՝ արդյոք Բալասանյանը հարցաքննության կանչվել է, թե ոչ՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։
Հավելենք, որ Բալասանյանը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս կոշտ հայտարարություններով, անգամ ՀՀ իշխանություններին մեղադրում Արցախի գործերին խառնվելու մեջ։