տուն Քաղաքական Վիտալի Բալասանյանը չի փոխել դիրքորոշումը

Վիտալի Բալասանյանը չի փոխել դիրքորոշումը

256
0

Ստեփանակերտում շարունակվում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մամլո ասուլիսը:

Նա կրկին քննադատել է հայաստանյան նոր իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Վ. Բալասանյանը նաև վերահնչեցրել է իր դիրքորոշումը Արցախի ինքնավար, առանձին պետություն լինելու առնչությամբ:

«Արցախը Հայաստանի մարզ չէ և առայժմ չի լինելու: Արցախը հայկական պետություն է, էթնիկ հայերով, տարածքով, պետական ենթակառուցվածքներով: Իսկ ղարաբաղյան հարցի կարգավորումը համայն հայության որոշելիք խնդիրն է: Հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, պետք է վերադառնա բանակցությունների սեղանին՝ որպես սուբյեկտ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Վիտալի Բալասանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here