Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր ասուլիսում հայտարարեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ փամփուշտներ չլինելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր հայտարարել՝ մեքենաներում վառելիք չի եղել ապրիլյան պատերազմում, Բալասանյանը հերքեց. «Իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կան: Կարեն Կարապետյանը թող գա իմ ներկայությամբ ասի՝ որտեղ, որ զորամասում, որ մեքենայի մեջ»:
Պարոն Բալասանյանը ենթադրում է՝ երեւի Կարեն Կարապետյանը հիմք է ընդունել ինչ-որ մեկի ասածը: «Երդվում եմ՝ իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարեց Վ. Բալասանյանը: