Sotheby’s-ի փարիզյան գրասենյակը պատրաստվում է իրականացնել վիճակախաղ, որի միակ մրցանակը Պաբլո Պիկասոյի՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ նկարն է։ Այս մասին հայտարարվել էր ապրիլին։ Ցանկացած մարդ կարող էր գնել 100 եվրո արժողությամբ վիճակախաղի տոմս։ Իսկ դեկտեմբերի 18-ին հայտնի կդառնա 1914 թվականին Պիկասոյի կողմից արված «Տղամարդը գլխարկով» նկարը։ Այն պատկանում է Պիկասոյի՝ «սինթեթիկ կուբիզմի» շրջանին։
Նկարը լիբանանյան միջազգային «Փրկենք Տիրը» (լիբանանյան քաղաք, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն) կազմակերպությունինն է, որի ղեկավարությունը նախատեսել է տոմսերի վաճառքից ստանալ 5 մլն եվրոյի շահույթ։