Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները վերջին երեք շաբաթվա ընթացքում երրորդ հանդիպումն են ունեցել: Նման ինտենսիվություն արձանագրվել էր միայն 2010 թվականին, երբ Ռուսաստանը փորձում էր Ուկրաինային համոզել պահպանել պրոռուսական քաղաքականությունը, սակայն այն ժամանակ Յանուկովիչը ցանկացավ հետևել Վիկտոր Յուշչենկոյի քաղաքականության տրամաբանությանը, որը ենթադրում էր եվրաինտեգրում, ինչի հետևանքով արագ «սառել էին» հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
NG-ն գրում է, որ թեպետ Ուկրաինան շարունակում է հայտարարել եվրաինտեգրմանն իր հավատարմության մասին, սակայն, կարծես, Յանուկովիչը նահանջի հնարավորություններ է ստեղծում: Հոկտեմբերի 25-ին Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն արդեն քննարկել էին ռուս-ուկրաինական հարաբերությունների հնարավոր ընթացքն Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում: Հոկտեմբերի 27-ին նախագահները հանդիպեցին Սոչիում, սակայն դրանց բովանդակության մասին ոչինչ հայտնի չէր: NG-ն երեկ պարզել է, որ նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումը կազմակերպվել է շատ արտակարգ պայմաններում:
Ուկրաինական ընդդիմությունը կասկածում է, որ Վիկտոր Յանուկովիչը կարող է տապալել Եվրամիության հետ պայմանագրի ստորագրումը:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: