տուն Քաղաքական Միջազգային Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Սևաստոպոլի ռուսական ռազմաբազայում. ԶԼՄ-ներ

Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Սևաստոպոլի ռուսական ռազմաբազայում. ԶԼՄ-ներ

131
0

b532eb0e6f3806f66592696b69e77a76

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այժմ գտնվում է Սևաստոպոլի Կազակների ծովախորշում գտնվող ծովային հետևակի ռուսական ռազմաբազայում։ Այս մասին հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Ուկրաինայի խորհրդարանը «կողմ» էր քվեարկել Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանակությանն ու մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելուն։