«Ժողովուրդ»-ը գրում է.
« «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նույնպես դիմել է դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:
Խոսքն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթի մասին է, որում հաղթող է ճանաչվել երեք անձ:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ որ այդ հաղթողներից մեկն էլ եղել է Վիլենը»:
ArmLur.am-ը տեղեկացել է, որ այսօր նշանակումը կատարվել է, եւ Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում: Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է. երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում: