Վիետնամի պաշտոնական ԶԼՄ-ներն առաջին անգամ բացեիբաց հիշատակել են 1989թ.-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները:
Հարևան Չինաստանում ուսանողների բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու 25-ամյակի կապակցությամբ վիետնամական պաշտոնաթերթերը տպագրել են մի հիշատակում, որում նշվում է, որ Չինաստանը գիտակցաբար փորձում է չխոսել այդ դեպքերի մասին:
Պետական ԶԼՄ-ներից մյուսի կայքը հրապարակել է հայտնի լուսանկարը, որում պատկերված է, թե ինչպես է ուսանողն իր մարմնով փակում ցույցը ճնշելու համար հրապարակ մտնող տնկերի շարասյունը:
Մինչ այժմ Վիետնամում, ուր ինչպես և Չինաստանում իշխում է կոմունիստական կուսակցությունը, Տյանանմենի դեպքերի մասին ընդունված էր լռել: