տուն Լուրեր Վթարի է ենթարկվել երգչուհի Լիլուն

Վթարի է ենթարկվել երգչուհի Լիլուն

153
0

lilՃանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Բունասազյանի վարած BMW մակնիշի 50 SQ 050 համարանիշի ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ հետաքննիչ Ա. Կոնջորյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասները`shamshyan.com — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here