տուն Հասարակություն Վթարային ջրանջատում՝ Երևանի և Արարատի մարզի մի շարք տարածքներում

Վթարային ջրանջատում՝ Երևանի և Արարատի մարզի մի շարք տարածքներում

183
0

Գառնի-Երևան ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 24-ի ժամը 10.00-21.00-ն կդադարեցվի Երևանի և Արարատի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Այս մասին  տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

 Ջրամատակարարումը կդադարեցվի հետևյալ տարածքներում.

Երևան՝

  • Նուբարաշեն վարչական շրջան,
  • Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
  • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու փող. 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,
  • Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքներ,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասեր, իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ`

  • Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: