Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Վիեննայում, ավարտվել են, կողմերին հաջողվել է հստակեցնել բոլոր հուզող խնդիրներն ու դրանց լուծման ժամանակացույցը, ինչը թույլ կտա ստորագրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Ընդունված «ճանապարհային քարտեզով» սահմանվել է քննարկումների 9 խումբ: Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ կհայտարարվի առաջիկա ժամերին մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցելու է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: