«Վեցյակի» հետ բանակցությունների շրջանակներում Արևմուտքի հնչեցրած դիրքորոշումը հիասթափեցրել է Իրանի պատվիրակությանը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։
Այսօր ավարտվելու է «Վեցյակի» և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, սակայն կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելուն մի շարք հակասություններ են խոչընդոտում։ Մասնավորապես, հարցերից մեկը, որի շուրջ կողմերը չեն կարողանում կոնսենսուսի գալ, Իրանի հրթիռային տեխնոլոգիաներն են։
Հավելենք, որ պաշտոնական Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ Իրանի հրթիռային ծրագրի զարգացումը չի քննարկվում։