Դերասանուհի Ջինա Գերշոնը մարմնավորել է լեգենդար Դոնաթելլա Վերսաչեին: Նա ապշեցրել է բոլորին Վերսաչեի հետ իր նմանությամբ: Սակայն պարզվել է, որ ֆիլմը նկարահանվել է առանց Վերսաչեի համաձայնության՝ 2010 թվականին լույս տեսած` Վերսաչեի տուն. չպատմված պատմություն հանճարեղության, մարդասպանության եւ դիմակայության մասին գրքի հիման վրա: Վերսաչե բրենդի ներկայացուցիչները հայտարարել են, որ Վերսաչեն նկարահանման թույլտվություն չի տվել եւ որեւէ կերպ չի մասնակցել միսս Վերսաչեի մասին ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին:
Ֆիլմը նախատեսված է ցուցադրել 2013 թվականի հոկտեմբերին: Այն ավելի շատ նվիրված է Դոնաթելլա Վերսաչեի կյանքի բարդ շրջանին, երբ 1977 թվականին մահացել էր նրա եղբայրը` Ջաննին: Ֆիլմում նաեւ ցուցադրվելու է լեգենդար մոդելավորողի կյանքի՝ թմրադեղեր օգտագործելու շրջանը: Վերսաչեն հայտարարել է, որ որեւէ կապ չի ունեցել ոչ գրքի, եւ ոչ էլ ֆիլմի հետ, եւ վերջինս պետք է դիտարկել որպես զուտ գեղարվեստական հորինվածք: