Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն, 2019 թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է 1270 բռնության դեպք, որից 570 դեպքով բռնություն գործող անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 170 դեպքով՝ անհետաձգելի միջամտության որոշում: 73 դեպքով, իգական սեռի 74 ներկայացուցիչների նկատմամբ կատարվել է սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն, 39 դեպքով 40 անչափահասների նկատմամբ կատարվել են սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջիկների նկատմամբ:
«Թվերը վկայում են այն մասին, որ միգուցե բավարար ջանքեր չեն գործադրվում, որպեսզի կանխվի բռնությունը»,- հավելել է իրավապաշտպանը: