Ահաբեկչությունների հետաքրքիր թվեր են ի հայտ եկել 40 տարվա ընթացքում (1979-2019 թթ.): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է քաղաքագետ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա վկայակոչել է հետևյալ վիճակագրությունը՝
1. Ամբողջ աշխարհում իսլամական ծայրահեղականներն իրականացրել են 33.769 ահաբեկչական հարձակում, որի հետևանքով ունենք 167.096 զոհ:
2. Ամենաշատը կիրառվել են պայթուցիկներ՝ 15.081 դեպքում: Մահապարտ ահաբեկիչները գործել են 2.518-ի դեպքում:
3. Առաջին տեղում Աֆղանստանն է՝ 8.460, երկրորդում՝ Իրաքը՝ 6.265, երրորդում՝ Սոմալին՝ 3.134։
4. Եվրոպական երկրներից ամենաշատը տուժել է Ֆրանսիան՝ 71 հարձակում, 317 սպանված:
Ամբողջական վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: