տուն Քաղաքական Միջազգային Վերջին 30 տարում ԱՄՆ-ի Վաշինգտոում կատարված ամենաաղմկահարույց հանցագործությունը

Վերջին 30 տարում ԱՄՆ-ի Վաշինգտոում կատարված ամենաաղմկահարույց հանցագործությունը

290
0

0001

Վերջին տվյալներով արդեն 12 մարդ է զոհվել  Վաշինգտոն քաղաքում  գտնվող  ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում տեղի ունեցած հրաձգությունից: Ըստ տեղեկությունների ևս 14 մարդ վիրավորվել է: Հարձակման երեք մասնակիցներից մեկը սպանվել է, երկրորդը` վնասազերծվել:

Կրակը բացվել է երկուշաբթի առավոտյան “Նեյվի-յարդ” բազայում, Վաշինգտոնի կենտրոնից ոչ հեռու գտնվող Անակոստիա գետի մոտակայքում:

Ընդ որում հանցագործը կրակ է բացել մի շենքում, որը գտնվում է խիստ հսկողության ներքո:

Կատարվածի մեջ մեղադրվող 34 ամյա Ահարոն Ալեկսիսը ժամանակին ծառայել է ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ում և ուներ համապատասխան իրավունք մուտք գործել այդ և այլ ռազմական օբյեկտներ, աշխատում էր ՏՏ-կազմակերպությունում:

«Ոստիկանությունը մինչև հիմա չունի տեղեկություն հանցագործության դրդապատճառների մասին, ինչպես նաև չի կարելի միանշանակ պնդել որ սա ահաբեկչություն է»”,- ԱՄՆ-ի մայրաքաղաքից հաղորդում է EN-ի լրագրող Շտեֆան Գրոբեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here