տուն Քաղաքական Միջազգային Վերջին հարյուր տարում քրիստոնյաների թիվը եռապատկվել է

Վերջին հարյուր տարում քրիստոնյաների թիվը եռապատկվել է

119
0

1903-800x533

Վերջին հարյուր տարիների ընթացքում աշխարհում քրիստոնյաների թիվն ավելացել է 4 անգամ: 1910-2010 թվականներին 600 միլիոն քրիստոնյաների թիվն այսօր հասել է 2,2 մլրդ-ի: Ասիայում և Լատինական Ամերիկայում այդ թիվն ավելի արագ է աճում, քան Եվրոպայում: Այս մասին հաղորդում է KAI գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան Pew Forum on Religion and Public Life հետազոտական ընկերությանը:

1910 թվականին քրիստանյաների 2/3-ն ապրում էր Եվրոպայում, իսկ ներկայումս այստեղ է ապրում ամբողջ քրիստոնյա բնակչության ընդամենը 1/4-ը: Բացի այդ, կրճատվել է նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյա բնակչության թիվը: Այստեղ ներկայում բնակվում է շուրջ 13 մլն քրիստոնյա, ինչը ամբողջ աշխարհում քրիստոնյաների 1 տոկոսից էլ պակաս է, իսկ տեղի ընդհանուր բնակչության 4 տոկոսն է: Օրինակ Ինդոնեզիայում, որն ամենախոշոր մուսուլմանական պետությունն է, ապրում է 24 միլիոն քրիստոնյա:

Քրիստոնյա բնակչությամբ ամենամեծ երկիրը կաթոլիկներով բնակեցված Բրազիլիան է` 120 միլիոն: Հետաքրքիր է, որ Նիգերիայում այսօր բնակվում է շուրջ 60  միլիոն բողոքական, ինչը ավելի քան երկու անգամ ավելի է Գերմանիայում այս ուղղության հետևորդների թվից: Բողոքականների «հայրենիք» համարվող Գերմանիայում կա մոտ 29 միլիոն բողոքական բնակիչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here