տուն ժամանց Վերկա Սերդյուչկան շոուի ժամանակ արտասվել է եւ լքել ստուդիան (տեսանյութ)

Վերկա Սերդյուչկան շոուի ժամանակ արտասվել է եւ լքել ստուդիան (տեսանյութ)

260
0

Ուկրաինացի երգիչ Անդրեյ Դանիլկոն, որն ավելի հայտնի է Վերկա Սերդյուչկայի կերպարով, լքել է տաղանդների շոուն՝ հայտարարելով իր անզոր լինելու մասին։

«Ես նայում եմ, եւ ես հիմարի եմ նման։ Ես չեմ հասկանում, թե դա որքան է կարեւոր ձեզ համար, սակայն կարծում եմ, որ պետք է լքեմ նախագիծը։ Քանի որ, հնարավոր է, կլինի մեկ այլ մարզիչ, որը ձեզ կօգնի։ Ես հասկանում եմ, խնդիրն իմ մեջ է»,- արտասվախառն ասել է Դանիլկոն եւ լքել շոուն։ Շոուն թողարկող СТБ հեռուստաալիքը չի ճշտել՝ կվերադառնա՞ Դանիլկոն նախագիծ, թե՞ ոչ։