տուն Քաղաքական Հայաստան Վերին Լարսի նոր կշեռքը՝ հայ վարորդների համար պատուհաս

Վերին Լարսի նոր կշեռքը՝ հայ վարորդների համար պատուհաս

410
0

Վերջին օրերին Վերին Լարսում հայ վարորդները մեծ խնդիրների առաջ են կանգնել, մասնավորապես՝ նոր կշեռք է տեղադրվել, որը, ըստ վարորդների, շորթման միջոց է դարձել։ Վարորդները ստիպված են մեծ տուգանքներ վճարել սահմանն անցնելու համար։

Araratnews.am-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը հաստատեց լուրերը, որ Լարսում նոր կշեռքներ են տեղադրվել։ 

«Այո, վարորդների նշած կշեռքը կա այնտեղ, որը ստուգում է բեռների համապատասխանությունը Ռուսաստանի Դաշնության իրավակարգավորումներին։ Ստուգումից հետո գոյանում են տուրքեր՝ սռնիների կամ բեռների գերծանրաբեռնվածության հետ կապված։ Արդյունքում՝ ՌԴ տարածքից դուրս եկող մեքենաների համար մեծ հերթեր են գոյացել, որովհետև մեծ մասը, ըստ նոր կշեռքի, խախտում է ՌԴ օրենսդրության պահանջները»,- ասաց նա։ 

Օհանյանը նշեց, որ հայկական կողմը ոչինչ չի կարող անել հարցի շուրջ։

Իսկ արդյոք նո՞ր են այդ իրավակարգավորումները և վարորդների համար անակնկա՞լ են եղել՝ Օհանյանը նշեց, որ դրանք 2011թ․ ընդունված օրենսդրական կարգավորումներ են, պարզապես նոր կշեռք է տեղադրվել, որը չափագրում է բեռների համապատասխանությունը։ 

Ինչ վերաբերում է տուգանքներին, խոսնակը շեշտեց, որ դրանք սուբյեկտիվ չեն և համապասխանում են օրենքով սահմանված կարգին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here