Այս պահին Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը։ Դատարանը քննում է խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը: Վարդան Պետրոսյանին աջակցող քաղաքացիները դատարանի շենքի դիմաց կազմակերպել են բողոքի ակցիա ու կոչ են անում և իրենց զորակցությունն են հայտնում դերասանին։ Ակցիային մասնակցում են Ժառանգություն կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը: Դատական նիստը դռնփակ է, և լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներկա գտնվել դատարնի դահլիճում: Բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները սպասում են դրսում «Արդարություն», «Ոչ անօրինական կալանքին» կարգախոսներով ու պաստառներով:
Էմմա Պալյան