ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. վերականգնվել և շահագործման են հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքով անցնող հանրապետական նշանակության Տաթև — Աղվանի — Կապան ավտոճանապարհի կմ 14+800 և կմ 23+500 փլուզված հատվածները: Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Տրանսպորտի նախարարությունից: